Միջոցառումներ

Նոյեմբերի 8-ին դպրոցում դասվար Հերմինե Աղամյանի նախաձեռնությամբ 1-ին դասարանում կազմակերպվեց <<Ա>>  տառի ուսուցմանը նվիրված դաս-միջոցառում:
Տոնական և գունեղ էր դասասենյակը: Այդ օրը հանդիսավորությամբ նշվեց <<Ա>> հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը: Դասի ընթացքում փոքրիկները հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները: Դասն իրագործվեց դասին բնորոշ կառուցվածքային բոլոր փուլերով, ինչի արդյունքում աշակերտները, որոնց արդեն ծանոթ էր Ա հնչյունը, յուրացրին նաև Ա տառի գրությունը:
Վերջում երեխաները երգեցին Ա տառին նվիրված երգ և ճաշակեցին Ա տառի տեսքով թխվածքաբլիթներ:

 

20161109_103542P1050885 — копия

P1050918 — копияP1050931 — копия

<<Աշնան գույները>> II դասարանում

Նոյեմբերի 25-ին դպրոցում դասվար Անահիտ Երեմյանը կազմակերպեց աշնան գույների, բերք ու բարիքի, աշնան մեղրածոր մրգերի մասին գեղեցիկ հանդես:

Մեղմ ու թովիչ երաժշտության ներքո ներս են մտնում երեխաները՝ ձեռքներին գույնզգույն տերևներ: Նրանք պարում են տերևների պարը, արտասանում ու երգում են՝ գովերգելով աշունը: Այնուհետև բեմականացնում են <<Տարվա եղանակները>> հեքիաթը: Հեքիաթի հերոսները թագավորի չորս աղջիկներն են, որոնք ներկայացնում են տարվա մեկ եղանակ: Հեքիաթում արտահայտվում է այն միտքը, որ տարվա եղանակները կապված են իրար հետ և մեկը մյուսի շարունակությունն են, և ինչ ստեղծել է Աստված երկրի վրա, կարևոր է, անկարևոր ոչինչ չկա: Հանդեսի վերջում աղջիկները պարում են Լիդուշիկի <<Բարին է հաղթում>> երգի հնչյունների ներքո:

20161125_12070220161125_11470220161125_12015320161125_120141  

Զատիկը Բռնակոթի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 18-ին  Վարդանուշ Երեմյանի նախաձեռնությամբ 6-րդ դասարանցիները ներկայացրեցին հրաշալի դաս-միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնին: Սովորողները ներկայացրեցին Զատկի տոնի խորհուրդը որպես ցնծության տոն, հայ ժողովրդի սիրելի տոն: Նրանք հորդորում էին Զատկի տոնը դիմավորել մտքի, բերանի, սրտի մաքրությամբ և ապրել այդ իմաստուն խորհրդով… 

 

Բաց դաս 2-րդ դասարանում ապրիլի 27-ին
<<Մեր բարեկամ կենդանիները>> թեմայի ամփոփումը
  1. Դասը սկսվեց <<Կենդանիների շքահանդես>>  խաղով:
  2. Աշխատանք տարվեց թեմատիկ  խմբի դասանյութերի բովանդակության շուրջ
  3. Անցկացվեց խմբային աշխատանք: Սովորողները բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի: Մեր սիրելի կենդանիները՝ 1-ին խումբ՝ հեքիաթներում ու բալլադներում, 2-րդ խումբ՝ առակներում, 3-րդ խումբ՝ բանաստեղծություններում, 4-րդ խումբ՝ հանելուկներում: Երեխաները ներկայացնում են <<Չարի վերջը>> բալլադը, <<Վատ ընկեր>> և <<Կարապը, խեցգետինը և գայլաձուկը>> առակները: Արտասանում են <<Փիղը>>, <<Օձը և իր ճտերը>>, <<Ոզնին>>, <<Աղվեսն ու առյուծը>> բանաստեղծությունները: Ներկայացնում են հանելուկներ:

              Վերջում բոլորը կատարում են ինքնուրույն աշխատանք՝ կպչուն թղթերի վրա գրելով <<Ինչ սովորեցինք այս թեմայից>> համառոտ գրությունը` փակցնելով համապատասխան պաստառին: